Հայ սուսերամարտիկները 2 ոսկե մեդալ են նվաճել

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում:
Խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալներին:


Հայաստանի պատանեկան հավաքականի ևս 4 ներկայացուցիչ կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել խոցասուսերակիրներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը, ինչպես նաև ճկասուսերակիրներ Գագիկ Մորիկյանը և Ասյա Մնոյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: