Հայկական ավանդական խոզի ազդրը՝ գարեջրի մեջ կամ հնդկական համեմունքներով

Խոզի ազդրը հայկական գրեթե ցանկացած ամանորյա սեղանի թագավորն է։ Եվ, որպես կանոն, բոլորը այն հիմնականում նույն կերպ են պատրաստում։ Այդ պատճառով մենք որոշեցինք այս տարի դիմել փորձարկման՝ հայկական ավանդական ուտեստին նոր համեր հաղորդելով։ NEWS.am STYLE-ի խմբագիրն այս տարի փորձեց մարինացման երկու տարբերակ, եւ երկուսն էլ արդարացված էին։

Խոզի ազդրը գարեջրի եւ նարինջի մեջ

Գարեջուրը հիանալի բաղադրիչ է խոզի մսի մարինացման համար․ այն ոչ միայն միսը նուրբ է դարձնում եւ հալեցնում բերանում, այլեւ հաճելի համեմում է: Անձամբ ես խոզի միսը մարինացնում եմ չֆիլտրված ցորենի գարեջրի մեջ, որին ավելացնում եմ մեկ կամ երկու նարնջի թարմ քամած հյութ՝ կախված խոզի մսի չափից։ Համեմում եմ այն սովորականի պես՝ սխտորով, աղով, կարմիր եւ սեւ պղպեղներով, ավելացնում եմ ուրցը։ Այնուհետեւ խոզի միսը պատում եմ գարեջրի եւ նարնջի հյութով եւ թողնում, որ 12 ժամ մարինացվի։ Ցանկալի է, որ հեղուկը ամբողջությամբ ծածկի միսը, եթե չի ստացվում, ապա պետք է այն շրջել 2-3 ժամը մեկ։

 

Հետո ամեն ինչ սովորականի պես է՝ փաթաթում եմ փայլաթիթեղի մեջ ու դնում ջեռոցը։ Մարինադը պետք չէ թափել: Փայլաթիթեղը բացելուց հետո, որպեսզի ազդրը կարմրի, վրան մի քանի անգամ լցրեք մարինադը։ Մնացած մարինադին ավելացնում ենք եփման ժամանակ բաց թողնված հյութը, մեկ այլ նարնջի հյութ եւ մեկ գդալ շաքարավազ կամ մեղր, եւ եփում ենք մինչեւ թանձրանալը։ Համեմելու համար կարող եք ավելացնել ռոզմարինի մի ճյուղ: Սոուսը կարող եք մատուցել առանձին կամ մատուցելուց առաջ լցնել խոզի ազդրի վրա։

Հնդկական մոտեցում

Դուք սիրո՞ւմ եք հնդկական խոհանոցն այնքան, որքան ես: Եթե ​​այո, ապա մարինացման այս տարբերակը հաստատ ձեզ դուր կգա։ Այս տարբերակի համար ձեզ հարկավոր են հնդկական համեմունքներ, թարմ կոճապղպեղ եւ մածուն։ Բացի ավանդական սխտորից, այս տարբերակում խոզի ազդրը համեմում ենք նաեւ թարմ կոճապղպեղի եւ մեխակի կտորներով, այնուհետեւ առատորեն պատում ենք մասալա համեմունքով։

Մանևամասն կարդացեք  ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում