Մենք չորս եղբայր ենք, հայրս լքել է մեզ, երբ մայրս դեռ հղի էր․․․Ուզում եմ, որ նրш մասին իմանան բոլորը

Մենք չորս եղբայր ենք, հայրս լքել է մեզ, երբ մայրս դեռ հղի էր․․․ Ուզում եմ, որ նրա մասին իմանան բոլորը։

Իմ մայրիկը հրաշք է, ու հիմա կպտմեմ՝ թե ինչու: Երբ նա հղի էր իր չորրորդ երեխայով, որը պիտի ծնվեր 1 ամսից,հшյրիկս նրան հայտնեց, որ իրենից 8 տարով երիտասարդ աղջկա հետ սիրավեպ է սկսել ու ուզում է ամուսնալուծվել:

Մայրիկս այդ պահին արդեն 3 երեխա ուներ՝ ներառյալ ինձ, պարզ է, որ չէր աշխատում, ու քոլեջն էլ ամուսնանալու պատճառով ու հորս պահանջով կիսատ էր թողել, այսինքն մասնագիտություն էլ չուներ:Հայրիկս այդ ժամանակ մեկնեց Ռուսաստան, ու մենք մինչ օրս նրա մասին ոչինչ չենք իմացել:

Նա մանկատնից է եղել ու բարեկամներ չունի, ումից կարող էինք ինչ-որ տեղեկություն ստանալ նրա վերաբերյալ:Ես համոզված եմ, որ այդ օրը մայրիկս ընդամենը 5 րոպե է արտասվել ու խղճացել ինքն իրեն, իսկ հետո հավաքել է ուժերն ու ասել.

-Չէ, այսպես չի լինի…

Ու սկսել է պայքարել:Նա ձևակերպել է պետության կողմից տրվող նպաստները, որ կարողանա կերակրել մեզ:6 ամիս օգնություն ստանալուց հետո մայրիկս վերջապես կարողացել է աշխատանք գտնել: Նա աշխատում էր օր ու գիշեր՝ երկու տեղ:Այդ օրվան հաջորդող 20 տարիների ընթացքում մայրս նույն ռեժիմով է աշխատել: Ամեն երեկո նա տուն էր վերադառնում հոգնած ու տանջված, բայց նստում էր յուրաքանչյուրիս կողքին, հետաքրքրվում մեր դասերով, գործերով, ինքնազգացողությամբ:

Նա ինձ համար միշտ մեծատառով մարդու վառ օրինակ է եղել:Մայրիկիս կյանքում երբեք ոչ մի տղամարդ չի եղել հորս գնալուց հետո: Ես հաճախ էի լսում, որ ընկերուհիները հետաքրքրվում էին, թե ինչու ոչ մեկի հետ չի հանդիպում, չէ որ գեղեցիկ ու երիտասարդ է դեռ, ինչին նա միշտ նույն պատասխանն էր տալիս.

-Բա տղաներիս աչքերին ինչպե՞ս կնայեմ:

Հիմա մենք արդեն մեծ ենք, մենք ենք պահում մեր մայրիկին: Բայց չեմ կարծում, որ մի օր կկարողանանք նրան տալ այն ամենի գոնե փոքր մասը, ինչն նա ինքն է արել մեզ համար: Նա մեզ չորսիս նվիրել է իր ողջ կյանքը…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում