Բաղադրիչներ` Խմորի համшր՝ ալյուր — 320 գր, թթվասեր — 150 գր, կարագ — 100 գր, սոդա — 0.5 թ/գդ
Միջուկի համար՝ ալյուր — 160 գր, շաքարավազ — 200 գր, կարագ — 50 գր, վանիլին — ըստ ճաշակի: Ինչպես նաև՝ ձվի դեղնուց — 1 հատ
Պատրաստման եղանակ: Պատրաստում են խմորը: Կարագը ալյուրի հետ տրորում ենք, ավելացնում ենք թթվասերն ու սոդան և լավ խառնում: Առաձգական խմոր ենք հունցում:
Պատրաստում են միջուկը: Շաքարավազը, կարшգն ու ալյուրը խառնում ենք իրար և փշրանքի վերածում, ըստ ցանկության նաև վանիլին ենք ավելացնում:
Խմորը 3-4 մասի ենք կիսում, յուրաքանչյուր մասը 3 մմ հաստությամբ շերտով գրտնակում և միջուկը լցնում վրան:
Այնուհետև ռուլետի տեսքով փաթաթում ենք:
Ձվի դեղնուցը խառնում ենք մի քիչ ջրի հետ և քսում ռուլետի վրա: Եռանկյունաձև կտրատում ենք և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 15-20 րոպե:
Եթե շատ ժամանակ չունեք, կարող եք արագ գաթա պատրաստել ու մատուցել նախաճաշին