Ասել եմ այն, ինչ գիտեն բոլորը՝ Խաչատուր Սուքիասյանը համարվում է ամենահին օլիգարխներից մեկը. Սաղաթելյան (Տեսանյութ)

«Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի». պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 14-ին։

Վազգեն Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար պարզ է, թե իրեն ինչի համար են մեղադրում. «Բնականաբար, չեմ ընդունում մեղադրանքը։ Առհասարակ, չեմ հասկանում իրենց վիճարկման առարկա հանդիսացող փաստարկները, քանի որ ես ասել եմ այն, ինչ գիտեն բոլորը։

Ասեմ, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ավելին՝ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը, որոնք վերջին երկու տարիներին գտնվում են Հայաստանում, գիտեն, որ Խաչատուր Սուքիասյանը համարվում է ամենահին օլիգարխներից մեկը։ Նա այդ բառից վիրավորվում է։ Նուրբ հոգի ունի Խաչատուր Սուքիասյանը։ Վիրավորվում է նրանից, որ ինքը հովանավորում է Նիկոլ Փաշինյանին։ Գուցե, ինքը Նիկոլ Փաշինյանի մեջ չարիք է տեսնում, դրա համար է վիրավորվում։ Խաչատուր Սուքիասյանն այն քաղաքական գործիչն է, որը պարբերաբար անում է շատ տարբեր հայտարարություններ, սակայն անհանդուրժող է մյուս հիմնավորված հայտարարությունների նկատմամբ։

Եթե մարդ 5655 դոլարով սեփականաշնորհում է գույք, որի կադաստրային արժեքը 2մլն դրամ է ու համոզում է հանրությանը, որ իրեն խնդրել են, որ ինքը դա գնի․․․ Ես էլ իրեն եմ համոզում, որ այդ գույքն ինձ վաճառի 5655 դոլարով»։

Նյութի աղբյուր՝ Aysor.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում