Լևոն Քոչարյանի խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը չի վերացվի, դատարանը մերժել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ մարտի 7-ին, մերժեց վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը։

Դատարանը շեշտեց, որ նախորդ նիստին արդեն իսկ ներկայացվել էր այդպիսի բովանդակությամբ միջնորդություն, ինչը նույնպես մերժվել էր։

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: