Լեւոն Քոչարյան. մեր առջեւ կանգնած է իշխանությունների սուտը հաղթահարելու խնդիրը

Ստի ու կեղծիքի «շնորհիվ» իշխանությունները հասան հաջողության 2018-ին, ստի ու կեղծիքի պատճառով Հայաստանը բախվեց պատերազմի եւ պարտություն կրեց, ստի ու կեղծիքի պատճառով են շարունակում ղեկին մնալ ներկայիս իշխանությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Արմավիրի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Մեր առջեւ կանգնած է այդ սուտը կոտրելու խնդիրը։ Եվ երբ ես ասում եմ, որ 2018թ. նրանք եկան «շնորհիվ» ստի եւ կեղծիքի, դա բոլորովին չի նշանակում, թե ամեն բան լավ էր, բնականաբար, շատ խնդիրներ կային, եւ մարդիկ արդարացիորեն դուրս էին եկել իրենց պահանջներով։ Խնդիրը դա չէ։ Այլ այն, որ նրանք խոստացան այն կարգախոսների հիման վրա, որոնց շնորհիվ եկան, ու մենք տեսանք, որ տեղի ունեցավ ուղիղ հակառակը։ Շատ հարցերում, նրանում, ինչում մեղադրում էին «նախկիններին», սրանք իրենց շատ ավելի ցինիկ պահեցին եւ շարունակում են դա»,- նշել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ այս խնդրի հաղթահարման համար, այն բանի համար, որ հաղթահարենք իշխանությունների սուտը, մեծ աշխատանք է պետք։

«Մեր այս հանդիպումները եւս ուղղված են դրան։ Եվ դուք ձեր հերթին զրուցեք ձեր ընկերների, հարեւանների, անգամ անծանոթների հետ։ Բացատրեք իրավիճակը։ Բացատրեք ճիշտը։ Գաղտնիք չէ, որ նման հանդիպումներ մենք անցկացնում ենք Հայաստանում, տարբեր քաղաքներում, տարբեր մարզերում, տարբեր գյուղերում, եւ մեր ամեն մի նման հանդիպումից հետո իշխանամետ քարոզչամեքենան ընկնում է հիստերիկայի մեջ եւ սկսում իր հակահարձակումը. սուտ, սուտ, սուտ։

Նյութի աղբյուր՝ News.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում