Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը

«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես «Մհեր Արմենիա», հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Նա իր երկու գաղափարակիցների հետ այժմ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղիում է, որտեղից ոտքով գալու է Հանրապետության հրապարակ։

«Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում», — ասել է Մհերը։

Վերջինս հայտարարել է, որ թույլ չեն տալու, որ վարչապետը նոյեբերի 9-ին ստորագրի նոր եռակողմ համաձայնագիր, որը երկրի ճակատագրի համար կունենա ցավոտ հետևանքներ։

Պահանջում են, որ Փաշինյանը և գործադիրը հրաժարական տան, բայց ցանկանում են, որ օրենսդիրը շարունակի աշխատանքը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: