Ոչ պաշտոնական տեղեկություններով ԻԻՀ նախագահն ու Արտգործնախարարը մահացել են․ Հայկ Թորոյան

Քաղաքագետ Հայկ Թորոյանը գրում է․

«Արդեն իսկ որոշ աղբյուրներ հայտնում են, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանը մահացել են, բայց պաշտոնական դեռ ոչինչ չկա։ Եթե մահվան լուրը հաստատվի, ապա ես չգիտեմ դա Հայաստանի համար ինչպիսի զարգացումներ կունենա, Իրանում ով կփոխարինի նրանց, բայց միանշանակն այն է, որ մեր տարածաշրջանում անկայունության նոր ալիք կսկսվի, արդյունքում ով ինչ կշահի կամ կկորցնի, դա էլ պարզ չէ..

Հ.Գ. Իրանի նախագահի ուղղաթիռի « վթարը » տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք Իրան էին վերադառնում ադրբեջանից, ու չեմ բացառում, որ բաքվի մատը ևս խառը լինի, ու ինչպիսի պատասխան հարված կտա Իրանը ադրբեջանին, հետևենք զարգացումներին։ Բայց Իրանի ՊՆ-նախարարը, այն պահին երբ ստանա Ռայիսի և ԱԳՆ-նախարարի մահվան պաշտոնական լուրը, առնվազը եթե արժանապատվություն ունենա, մի հատ ատոմայինով պետք է հարվածի Բաքվին, թե չէ անարդար կլինի»,– գրել է նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում