Մենք օրակարգից շեղվելու առիթ չունենք, այսօրվա հանրահավաքը կայանալու է. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Հայաաստանի հյուսիս-արևելքը պատուհասած հեղեղներին՝ իր զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Լոռիի և Տավուշի բնակիչներին:

«Հետևում և մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու ու Տավուշի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ», — ասել է Բագրատ Սրբազանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա:

«Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում», — հավելել է Սրբազանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: