«Մեր մասին ասում էին, որ ես ու եղբայրս մանկատան երեխաներ ենք». բլից հարցեր Լիլիթ Կարապետյանին

Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:

-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կուզեիք երգել:

-Մայքլ Ջեքսոնի, ցավոք, երբեք չեմ կարող: Նույնիսկ նկարվելով կբավարարվեի:

-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը ո՞րն է:

-Իմ տան հատվածը՝ Թումանյան փողոցը, և Աբովյան փողոցն եմ շատ սիրում:

-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:

-Ինքնաթիռից վախ ունեմ, փակ տարածությունից՝ վերելակից, մեքենայի ետնամասում նստելուց: Ֆոբիա ունեմ նաև ջրից, լողալուց եմ վախենում:

-Ինչի՞ց կարող եք վիրավորվել:

-Շատ ուժեղ ազդվում եմ անտակտ, անքթածակ արարքներից:

— Ձեր մանկության երազանքը ո՞րն է եղել:

-Երգչուհի դառնալ, որն էլ կատարվեց: Նաև երազում էի դերասանուհի, պարուհի դառնալու մասին:

— Ամառային հանգիստը որտե՞ղ եք պլանավորում:

— Դեռ ոչինչ չեմ պլանավորել, քանի որ տղաս քննություններ է հանձնում: Բայց նախընտրում եմ գնալ Եգիպտոս, գնային առումով հարմար է բոլորին, այդ թվում՝ ինձ:

-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի դառնալը:

-Մանկուց եմ այդ համը ճաշակել: Երբ դուրս եմ գալիս տղայիս հետ և տաքսու վարորդները գումար չեն վերցնում, վատ եմ զգում, բայց միևնույն ժամանակ՝ շոյվում եմ: Երբ ինչ-որ տեղ ենք գնում, անընդհատ ուշադրության կենտրունում եմ լինում, որդիս հպարտանում է դրանով, դա ինձ դուր է գալիս:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ, որ աշխարհում պատերազմ չլինի, մեր երկիրը խաղաղ լինի, և, որ աշխարհում հիվանդ երեխա չլինի:

-Անձնական կյանքում կա՞ն նորություններ:

-Ես հիմա միայն որդուս հետ եմ ամեն բան կապում:

-Ձեր բնավորության ո՞ր գիծը կուզեիք փոխել:

-Շատ զգացմունքային եմ:

-Ամենամեծ սուտը Ձեր մասին:

-Այն, որ ես և եղբայրս մանկատան երեխաներ ենք: Դրա մասին լսել է մայրս մեր համերգի ժամանակ, իր դիմաց կանգնած 2 կանայք են խոսել, որ շատ վատ ծնողներ ենք ունեցել, մեզ թողել են: Մայրս շատ ծանր էր տարել, և չէր կարողացել նրանց հակառակն ապացուցել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: