Դերասան Մոսո Կարապետյանն ու երկրորդ կինը`հայտնի բժշկուհի Միշել Տոնոյանը, մեկ տարվա ամուսնությունից հետո օրեր առաջ ամուսնալուծվել են:
Երեկ համացանցում տարածվեց լուսանկար,որից պարզ դարձավ, որ Մոսոն նոր կյանք է սկսել: Լուսանկարի աղջիկը Սիրանուշն է, ով կիսվել է Մոսոյի ու Լևսի համատեղ լուսանկարով ու նշել նրանց, Մոսոյի անվան կողքին տեղադրել սրտիկ էմոջին:
Լևս Դավթյանը տարածել է լուսանկարը, բայց Մոսո Կարապետյանը դեռևս`ոչ: Միգուցե վերջինս խուսափում է այսքան շուտ հրապարակել իր երրորդ հարաբերությունների սկզբի մասին, քանի որ երկրորդը դեռ օրեր առաջ է ավարտվել:
Ինչպես ստացվեց,որ երկրորդ կնոջից ամուսնալուծվելուց օրեր անց Մոսոն նոր կյանք հասցրեց սկսել դա մի փոքր մտածելու տեղիք է տալիս: Ըստ տարածված ասեկոսեների Սիրանուշը դերասանի կյանքում եղել է ավելի վաղ:
Դե ինչ երջանկություն ու մնայուն հարաբերություններ ենք մաղթում զույգին:



