Կյանքը հիասքանչ է իր բոլոր գույներով ու անհարթություններով. Իրինա Հարությունյան

Երգչուհի Իրինա Հարությունյանը վերջին շրջանում շատ ակտիվ տեսանյութեր է հրապարկում, որտեղ երևում է նրա սլացիկ կազմվածքը:

Երգչուհին օր օրի ավելի գրավիչ է դառնում ու երկրպագուների մեծ բանակ հավաքում, ինչը փստում է վերջինիս տեսանյութերի մեկնաբանությունները: Այս անգամ վերջինս հրապարակել է տեսանյութ ու մակագրել այն.

«Գերագույն հաճույք է, երբ շրջապատված ես լավ մարդկանցով, երբ վայելում ես հանդիսատեսիդ սերն ու ունենում ես գնահատանքի խոսքեր: Կյանքը հիասքանչ է իր բոլոր գույներով ու անհարթություններով, և կրկնակի հիասքանչ է, երբ շնորհակալ լինելու պատճառներդ ավելի շատ են, քան խնդրանքներդ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում