Ռատգերի համալսարանի գիտնականներն ստեղծել են միկրոչիպ, որը կարող է ստուգել սթրեսի հորմոնների մակարդակն արյան ընդամենը մի կաթիլի միջոցով: Հետազոտության արդյունքները գիտնականները ներկայացրել են Science Advances պարբերականում:
Ներկայում օրգանիզմում կորտիզոլի մակարդակը չափելու համար կիրառվում են հսկայական թանկարժեք լաբորատոր սարքեր, ուստի գիտնականները փնտրում էին միջոց, որը թույլ կտա հետևել օրգանիզմում այս տարրի մակարդակի տատանումներին ամենօրյա ռեժիմով: Մասնագետները կիրառել նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են համակարգչային կրիչների ստեղծման համար: Սա թույլ է տվել ստեղծել մարդկային մազից բարակ սենսորներ, որոնք էլ կարող են հայտնաբերել բիոմոլեկուլներն անգամ ցածր մակարդակի դեպքում: Գիտնականներին հաջողվել է ապացուցել փոքրիկ սարքի արդյունավետությունը ռևմատոիդ արթրիտով 65 հիվանդի արյան նմուշների միջոցով:
«Նանոսենսորների գործածությունը թույլ է տվել հայտնաբերել անմիջականորեն կորտիզոլի մոլեկուլները՝ առանց որևէ այլ մոլեկուլ կամ մասնիկ որպես նշիչ հայտնաբերելու անհրաժեշտության», — նշել է Ռատգերի համալսարանի էլեկտրոտեխնիկայի ու հաշվողական տեխնիկայի ամբիոնի գիտաշխատող, հետազոտության հեղինակ Ռազի Մահմուդին: