Սիրտս ճմլվnւմ է, տանը սգшլ, ողբшլ, լшց լինել. Նունե Եսայանը՝ անձնական կյանքի և այսօրվա վիճակի մասին

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել երգչուհի Նունե Եսայանը, ով խոսել էր մի շարք թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Անդրադառնալով անձնական կյանքի մասին հարցին՝ երգչուհին ասել էր.

«Շատ բաներ են խախտվում կյանքում, բայց դա մի որոշ ժամանակ՝ առաջին մի տարին երևի, հետո ամեն ինչ գալիս տեղն է ընկնում, որովհետև երկրորդ մարդ է հայտնվում կողքիդ։ Եթե ամուսնացար և քո ամուսինն է, ինքը ամենագեղեցիկն է, ամենալավն է։ Գրեթե 20 տարի է միասին ենք Ավոյի հետ։ Շատ բան է անցնում, կիրքը մի քիչ պակասում է»։

Ավո Խալաթյանն էլ պատմել էր, որ Նունե Եսայանի և իր հանդիպումը եղել է գեղեցկության սրահներից մեկում.

«Կաբինետ ուներ Նունեն ետնամասում և ծրագրվում էր Փարիզի գալա համերգը, այդ թվում՝ ես էի։ Կեցցե Նունեն, որ ինքն էլ լինելով այդ բնագավառի մարդ, կարողանում է առաջինը՝ ինքը ունենալ այդ հավասարակշռությունը, հետո այդ հանդարըությունը, զուսպ լինելու արվեստը փոխանցի։ Ես շատ էմոցիոնալ, տաքարյունի մեկն եմ։ Շատ է օգնում, որ երկուսդ էլ արվեստի մարդ եք, դա օգնում է ներդաշնակ լինելուն։ Խանդը ընդհանրապես չի եղել։ Եթե բեմին հավատարիմ ես, փակվում են երկմտելու թեմաները։ Նունեն շատ խելացի է, նա մի քայլ առաջ կանխատեսումներ ունի, շատ պրոֆեսիոնալ է իր գործի մեջ»։

Իսկ, ահա անդրադառնալով իր հասցեին հնչող վատ մեկնաբանություններին, երգչուհին նշել էր․

«Մարդիկ ատում են ինձ երբեմն։ Երբեմն գրում են ու ես ասում եմ՝ երանի ինձ ճանաչեր այս գրողը ու հենց հիմա ամոթից գետինը մտներ իր գրած մտքի համար։ Իսկապես վատ բաներ են գրում։ Ես չեմ նեղանում, ներում եմ։ Ես ամեն օր ավելի եմ սիրահարվում իմ երկրին, քաղաքին, շրջապատին և որևէ մեկը մի հատ վատ խոսք ասեց, ես կարող եմ պայթել, միակ բանը, որ կարող է ինձ հունից հանել՝ իմ երկրին, քաղաքին, հային կպնելն է։ Ես բոլորին սիրում եմ՝ վատ, լավ, միջակ հայերին»։

Խոսելով հայաստանյան այսօրվա իրավիճակի մասին՝ Նունե Եսայանն ընդգծել էր.

«Կոպիտ կհնչի, բայց սովորեցինք, բայց ծեծելով վերքը կոպտացավ, էլ ցավ չես զգում, եթե միանգամից լիներ, կարող է խելագարվեինք լրիվ, բայ ես կարծես թե զգում էի, որ էլի է վատ լինելու։ Այս երեխաները երկակի հերոսներ են։ Ինձ քարկոծեցին, ինչ ասես ասեցին , երբ մի հաղորդման ժամանակ ասացի՝ ուր է այդ հայրենիքը։ Որ իմ երեխան ասի՝ զոհվել են ինչի համար, բա ուր է այդ հայրենիքը, ինչ եմ ասելու, ինչ ձեռք բերեցինք։ Այդ խորը ցավից հետո պետք է երգեինք, երգելս չէր գալիս։ Հիմա ինձ ասում են երգի Գետաշեն, չեմ երգում, այդ երգերը հանել եմ երգացանկիցս, չեմ կարողանում ոգևորել։ Մեր ոգին կոտրեցին։ Առաջին ամիսներին չէր ստացվում, հենց մտածում էի՝ սիրտս ճմլվում էր, ասում էի՝ ոնց երգես։ Բայց հետո հասկանում ես՝ կարելի է տանը սգալ, ողբալ, լալ, մի լավ լացես դատարկվի մեջդ, հետո գնաս քո գործը անես»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում