Մարդը, ում անցյալում հարգում ու սիրում էիք, սակայն ով ձեզ անտեսում էր, ներկա պահին ոչինչ չի կարող ձեզ առաջարկել, բացի ցավից

Հանգստություն՝ չի նշանակում՝ գտնվել մի վայրում, ուր տհաճ աղմուկ ու քայքայիչ աշխատանք չկա: Հանգստությունն այն է, երբ խառնաշփոթի ժամանակ մարդը կարողանում է իրեն հանգիստ պահել:

Երբ անհրաժեշտ է ինչ-որ բանի շուրջ մտորել, բոլորն իջեցնում են ռադիոյի ու հեռուստացույցի ձայնը. այդպես պետք է անել նաև կյանքում: Պետք է հեռանալ ծանր, ճակատագրական, հուզող մտքերից, որպեսզի կենտրոնանաս ու բացառես արտաքին աղմուկի ազդեցությունն առողջ դատողության վրա:

Ստորև ներկայացնում ենք այն 40 ձևակերպումները, որոնք կարող են օգտագործվել՝ որպես հիշեցում, որպեսզի օգնեն մտքերը կարգավորել ու հանգստացնել անհանգիստ գիտակցությունը:

1. Ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ, նախ` գիտակցության մեջ, իսկ հետո` իրականության: Այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն դարձրեք մտքերին. Դրանք իսկապես կարող են իրականանալ:

2. Ներկայիս հանգամանքներում չկա ոչինչ, որ մեզ կխանգարի հաջողության հասնել քայլ առ քայլ:

3. Անհանգստացեք ու ստացեք այն, ինչի համար անհանգստանում էիք: Աշխատեք ու ստացեք այն, ինչ վաստակել եք: Դա շատ պարզ է:

4. Չի կարելի թույլ տալ, որ մեկ վատ պահը փչացնի շատ լավ պահեր: Թույլ մի տվեք, որ հիմար, աննշան, ամենօրյա խնդիրները ձեզ ներքև քաշեն:

5. Երջանկությունը թույլ է տալիս լրիվ նորմալ ապրել նրանով, ինչ ունես, այլ ոչ թե՝ անհանգստանալ նրա համար, ինչ չունես: «Ինչ կա»-ն այն է, ինչ պիտի լինի կամ երբեք չի լինելու: Մնացածը սոսկ վեճ է կյանքի հետ:

6. Ֆրուստրացիան ու սթրեսն ի հայտ են գալիս այն պատճառով, թե ինչպես եք արձագանքում, այլ ոչ թե՝ նրա համար, թե իրականում ինչ է կատարվում: Անհրաժեշտ է կարգավորել վերաբերմունքն իրականության նկատմամբ, և հիասթափությունը կանհետանա:

7. Պոզիտիվ եղեք ու ժպտացեք ոչ թե՝ նրա համար, որ ամեն ինչ լավ է, այլ՝ որովհետև դուք կարող եք դրականը տեսնել ամեն ինչում:

8. Սուտը գոյություն ունի, միայն, եթե նրան հավատաս: Ի վերջո, ճշմարտությունը կհաղթանակի: Ամեն անգամ, երբ նեգատիվը տիրում է խելքին, պետք է հարցնեք ինքներդ ձեզ` մի՞թե դա ճիշտ է, կարելի՞ է արդյոք ամբողջովին վստահ լինել, որ դա ճիշտ է: Իսկ հետո թող սուտը տիրապետի, եթե կարողանա:

9. Ոչ մի գիրք բաղկացած չէ միայն մեկ գլխից: Ոչ մի գլուխ ողջ ճշմարտությունը չի պատմում: Սխալները չեն որոշում, թե ով ենք մենք: Այդ պատճառով էլ պետք է շարունակել թերթել կյանք անունով ստեղծագործության էջերը:

10.Անցյալը թողնելը տղամարդկություն չէ: Իմաստնության ուժը ներկան գիտակցելն է:

11. Անցյալը ներկայի նկատմամբ բացարձակապես ոչ մի իշխանություն չունի:

12. Զղջումն ու ափսոսանքն անցյալը չեն փոխում: Անհանգստությունը չի ազդում ապագայի վրա: Սակայն շնորհակալության զգացումը փոխում է ներկան:

13. «Ես պետք է…» արտահայտությունը փոխեք «Ես ստանում եմ…»-ով ամեն անգամ, երբ բողոքելու միտք է ծնվում:

14. Որքան շատ գեղեցկություն դուք տեսնեք ուրիշի ճանապարհին, այնքան շատ դուք կցանկանաք կատարելագործել ձերը:

15. Կանգառի, դադարի զգացողությունը սոսկ զգացում է, այլ ոչ` փաստ: Այդ պատճառով էլ երբեք պետք չէ զգացողությունները շփոթել իրերի իրական դրվածքի հետ: Կյանքն ամեն վայրկյան է փոխվում, ու այդ պատճառով էլ ամեն ինչ հնարավոր է:

16. Գրեթե յուրաքանչյուր իրավիճակում կա մի բան, որ մարդը չգիտի ու չի կարող փոխել: Ինչ-որ բան այլ կերպ արեք, և դուք նորանոր հնարավորություններ կստանաք: Ձեր գիտակցությունը խաղաղության, հանգստության ու լռության մեջ պահեք` այն բաց թողնելով:

17. Անհրաժեշտ է խորհրդատուներին զգուշորեն ընտրել: Չարժե լսել ամենաբարձր ձայնը, պետք է ականջ դնել ճիշտ ձայնին:

18. Աշխարհում ամենադժբախտ մարդիկ նրանք են, ովքեր շատ են մտածում այն մասին, թե ինչ են մտածում ուրիշները:

19. «Այո» ասելով երջանկությանն ու հանգստությանը` մարդը սովորում է «ոչ» ասել մարդկանց ու իրերին, որոնքք վնաս են պատճառում: Պետք է բավականաչափ իմաստուն լինել, որպեսզի կարողանաս անտեսել անպետք նեգատիվը, որը կենտրոնացած է շուրջդ:

20. Երբ մարդիկ կործանում են երազանքները` կանխատեսելով պարտություն կամ քննադատելով, պետք է հիշել, որ նրանք պատմում են իրենց, այլ ոչ թե՝ ձեր պատմությունը:

21. Մարդը, ում անցյալում հարգում ու սիրում էիք, սակայն ով ձեզ անտեսում էր, ներկա պահին ոչինչ չի կարող ձեզ առաջարկել, բացի ցավից:

22. Ամենախաղաղեցնող բացահայտումներից մեկն այն է, որ մենք չպետք է համաձայն լինենք բոլորի հետ, ու բոլորը չպետք է համաձայն լինեն մեզ հետ: Դա շատ նորմալ բան է:

23. Պետք չէ ամաչել «ոչ» ասելուց: Դա սովորեցնում է հրաժարվել անհարմար, անօգտակար բաներից:

24. Պետք է ընդունել, որ մեր կյանքի որոշ գլուխներ պետք է թերթել՝ առանց կարդալու: Դրանցում իմաստ չկա, ու այդ պատճառով էլ չարժե ժամանակ ու հոգեկան ուժեր վատնել դրանք հասկանալու համար:

25. Կյանքում ձեզ հանդիպած յուրաքանչյուր ոք կարող է ձեզ ինչ-որ կարևոր բան սովորեցնել: Իրականում մարդիկ, ում հետ բարդ է շփվելը, կարող են ամենաարժեքավոր ուսուցիչները լինել:

26. Կյանքում որոշ փոփոխություններ նեգատիվ ու ցավոտ են թվում, սակայն շուտով գալիս է այն գիտակցությունը, որ պարզապես տարածք է ազատվում նոր ու հիասքանչ ինչ-որ բանի համար:

27. Թույլ տալով այն միտքը, որ ինչ-որ տեղ ավելի լավ է, կամ ինչ-որ մեկը ձեզնից լավն է, դուք երբեք չեք թուլանա, երբեք չեք ընդունի իրականությունն ու ներկան, այն, թե որտեղ եք գտնվում դուք ու ով եք հանդիսանում:

28. Հետաքրքիր պարադոքսը կայանում է այն բանում, որ, երբ մարդը գիտակցում ու ընդունում է ներկա իրավիճակը, նա կարող է փոխվել ու աճել:

29. Կառուցողական քննադատությունը լուրջ ընդունեք, բայց ոչ՝ սրտին մոտ: Լսեք, բայց գործեք ձեր ինտուիցիային ու իմաստնությանը համապատասխան, ղեկավարվեք դրանցով:

30. Երբեմն գիտակցությունն ավելի շատ ժամանակ է պահանջում, որպեսզի ընդունի այն, ինչ սիրտն արդեն գիտի: Շնչեք ու արտաշնչեք: Վկա եղեք, այլ ոչ՝ դատավոր:

31. Մի խուսափեք իրերից, դրանց ընդառաջ գնացեք: Դա նեգատիվից հեռանալու ու դեպի դրականը քայլ անելու լավագույն եղանակն է:

32. Եթե մարդուն տիրում են զգացմունքները, մտքերը, որոնք նա չի վերահսկում, ժամանակ պետք կլինի վերադիրքավորվելու, իսկապես կարևոր բաները գնահատել սկսելու համար: Դրանք ինքը` մարդն է որոշում, և նրան ոչինչ ճանապարհից չի շեղի, եթե նա հաստատ է իր որոշման մեջ:

33. Իրական նպատակը ժամանակի մեջ սահմանափակումներ չունի: Այն վաղեմության ժամկետ չունի: Չարժե անհանգստանալ այն մասին, որ ինչ-որ բան չի ստացվում, պարզապես արեք, ինչ կարող եք, հենց հիմա:

34. Համբերությունը սպասելու կարողությամբ չի արտահայտվում: Դա այն բաների նկատմամբ հավատը պահպանելն է, որոնք տվյալ պահին անհնարին են թվում:

35. Հիշեք, որ «ես ժամանակ չունեմ» արտահայտությունն իրականում գործը հետաձգելու կամ «դա այն չէ, ինչ ինձ համար կարևոր է» ասելու եղանակներից մեկն է:

36. Չի կարելի սպասել կատարյալ պահի, որովհետև այն երբեք չի գալու: Երբեմն պետք է խիզախություն հավաքել ու ինչ-որ բան անել հենց հիմա:

37. Ձեր վախերից մի վախեցեք: Դրանք նրա համար չեն գալիս, որ վախեցնեն, այլ, որ իրավիճակին իրական գնահատական տաք:

38. Պետք չէ վախենալ անորոշությունից: Այն ստիպում է բաներ անել, որոնք բացահայտում են կյանքի իսկական կախարդանքը:

39. Տեսեք, թե որքան հեռու եք դուք գնացել, ինչ առաջընթացի եք հասել: Իսկ հիմա պատկերացրեք, թե դեռ որքան հեռուն դուք կարող եք գնալ:

40. Պետք չէ անհանգստանալ ու մտահոգվել, որ դուք ուժեր ու ժամանակ եք վատնել ինչ-որ բան անելու համար: Դա ապագայում իր դիվիդենտները կբերի:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում