Գնալով անհնարին է դառնում համակերպվել քո բացակայությանը. Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Երեկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր. Սպարապետը կդառնար 65 տարեկան։ Երգչուհի Լիլիթ Կարապետյանը գրառում է կատարել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։

«Անցել է 25 տարի, բայց գնալով անհնարին է դառնում համակերպվել քո բացակայությանը։ Հենց քեզնով է մի ամբողջ ազգ հասկանում, որ անփոխարինելի մարդիկ կան, որ առաջնորդները լինում են հենց քեզ նման, որ հաղթանակը ծնունդ է առել քո տեսակից։

Այնքան բան ունեմ քեզ ասելու, բայց, ցավոք, այսօր միայն կարող եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, իմ Սպարապետ»,- Facebook-ում գրել է երգչուհին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: