Ռոբերտ Քnչարյան. Եթե այս իշխանությունը շարունակի աշխատել նnւյն ոճով, դա բերելnւ է նոր արտահերթ ընտրnւթյունների

«Մենք հիմա մշակում ենք այդ ռազմավարությունը»,- ասnւլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որպեսզի հաջորդ ընտրություններում լինեք իշխանություն՝  պայքարելու եք կրկին արտահերթ ընտրություններ լինե՞ն,  ի՞նչ ռազմավարությամբ եք գնալու խորհրդարան:

Նա նշեց, որ դաշինքում ընդգրկված ուժերից ՀՅԴ-ն, «Վերնածնող Հայաստան» կուսակցnւթյունը ներկա չեն եղել խորհրդարանում վերջին երեք տարում, բայց Դաշնակցությունն ունի խորհրդարանական աշխատանքի երկարատև փորձ, դաշինքը կմշակի այդ ռազմավարությունը և մոտակա ժամանակներում կներկայացնեն հանրությանը:

«Միանշանակ մեկ բան կարող եմ ասել՝ մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, և խորհրդարանական լծակները հնարավարություն են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով. առաջին՝ երկրի համար մեկ ամբիոնը, որը հնարավորություն է տալու շատ ավելի մեծ հնարավորություններով վերհանել ներկա խնդիրները: Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը  հատկապես գնումների գործընթացներում և մի շարք  այլ ոլորտներում: Մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, եթե այս իշխանությունը  շարունակի աշխատել նույն ոճով և իրենց  նպատակադրությունը լինի նույնը, ինչ իրենք անում էինք այս երեք տարվա ընթացքում, ամեն ինչ բերելու է  նոր արտահերթ ընտրությունների:

«Իրենց այդ ոճը բերեց Ղարաբաղի  կորստի, ներքաղաքական ու տնտեսական ճգնաժամի: Երեկվա իրենց  հայտարարություններից և ելույթներից եզրակացությունս  մեկն է՝ շարունակելու են աշխատել նույն ոճով:

2018 թվականին իրենք ունեցել են հնարավորություն սիրո, համերաշխության լոզունգի տակ իսկապես միավորել ժողովրդին և լրիվ այլ ուղղությամբ տանել Հայաստանը: Բայց իրենք, երևի իրենց ԴՆԹ-ից ելնելով, թե ոնց, այդ չարությունից  չկարողացան ազատվել և երկիրը տարան լրիվ այլ ուղղությամբ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Ասուլիսին ներկա «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց  մոտեցումներում որևէ բան չի փոխվել:

«Մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունն աղետի է բերելու մեր երկրին, և մենք բոլոր հնարավոր միջոցներով և գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ՝ կլինի դա խորհրդարանում, խորհրդարանից դուրս: Բոլոր հնարավոր միջոցներով, իբրև երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ ամեն ինչ անելու ենք և պայքարելու ենք այս իշխանության դեմ»,- ասաց  Ի. Սաղաթելյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: