Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Բասեն համայնքից էր… մահվան պատճառը հայտնի է

Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, 2023 թվականին էր զորակոչվել բանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Բասեն վարչական շրջանի ղեկավար Հայկ Մնացյանը:

«Շատ աշխատասեր, շնորհքով, հարգանքով ընտանիք էին գյուղում: Աղասին էլ դեռ 18 տարին չլրացած տեխնիկայով գյուղատնտեսական աշխատաանքներ էր անում: Նրա մայրը Մուսայելյանի դպրոցում գրադարանավար էր, հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինքը տան ավագն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի»,- պատմել է համայնքի ղեկավարը:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն էլ հայտնել է, որ նախնական ինքնասպանության վարկածն է շրջանառվում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմանում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», – հավելել է խոսնակը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: