Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը

Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ ավտովթարի հետևանքով մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը։

Մրցույթում հաղթելուց հետո, դեռևս 2022 թվականին Վերան հյուրընկալվել էր 168TV-ի տաղավարում, որտեղ խոսել էր ոչ միայն մրցույթի, այլև իր սիրելի ծննդավայրի՝ Հադրութի ու Արցախի 44-օրյա պատերազմի մասին։

Վերան Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել էր ՊԲ շարքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Մեր տաղավարում նա ասել էր, որ «Միսիս Եվրոպա-2022»մրցույթին մասնակցելն ու հաղթանակը մեծ փոփոխություն չէր մտցրել իր կյանքում, այն ուղղակի մեծ հնարավորություն էր, որպեսզի ճանաչեր այլազգիներին, ուժերը փորձեր բեմում՝ հասկանալու, թե մարդուն ինչպես են կարևորում օտար երկրում։

Նշենք, որ Վերան ազատամարտիկի դուստր էր, հայրը՝ Արտյուշա Սաֆարյանը, («Ժելեզնի»), զոհվել է Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ՝ չհասցնելով տեսնել դստեր ծնունդը։ Հավատարիմ արմատներին՝ Վերան մասնակցել էր 2020թ. պատերազմին՝ իր բաժին պարտքը կատարելով։

«Բոլորն էլ գիտեն, թե ինչ դժվար է Արցախում երեխային միայնակ մեծացնելը, ես ընտրություն կատարեցի ավելի շատ երեխայիս լավ ապագայի, քան իմ հոգսերի համար։ Ծառայության ընդունվելը մի որոշում էր, որը դժվար եմ կայացրել, բայց այլ ընտրություն չունեի։ Երկու տարի՝ 2018-2020 թվականներին, ծառայել եմ ՊԲ շարքերում։

1988 թվականին հայրիկս առաջին կամավորներից է եղել, արդեն 1991 թվականին նա սպա էր։ Ես հայրիկիս անվան հետ միասին եմ մեծացել, հայրիկիս չեմ տեսել, բայց նրա ներկայությունն ամեն տեղ կար, թե դպրոցում ու դասարանում, թե թանգարանում։ Իմ կյանքում, թե ծառայության ընթացքում նա միշտ ներկա է եղել։

Շարունակությունը կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: