Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է. Կոնջորյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանին դուր չի եկել, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե կինը «Հայփոստի» տնօրենի պաշտոնում ամսական 10 հազար ԱՄՆ դոլարի չափով աշխատավարձ է ստանում։

«Կարող էր, չէ՞, մամուլում ոչ թե վերնագիր լիներ, թե Հայկ Կոնջորյանի կինը ստանում է այ էսքան աստղաբաշխական աշխատավարձ, այլ Հայկ Կոնջորյանի կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Կոնջորյանը։

Նա նաև մեկ այլ վերնագիր առաջարկեց մամուլի համար.

«Օրինակ՝ հարկատուների կողմից վճարված ինչքա՞ն գումար է վատնել Ագնեսա Խամոյանը՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: