Գիտե՞ք ինչու չի կարելի ժամացույց նվիրել, կամ տանձը կիսել սիրած մարդու հետ

Չինական թալիսմանները և ամուլետները եվրոպացիների կողմից հաճախ օգտագործվում են հաջողություն բերելու և դժբախտություններից պաշտպանելու համար։ Մարդկանց գիտակցության մեջ բազմաթիվ սնահավատությունները այնքան խորն են արմատացել, որ նույնիսկ ժամանակակից դարաշրջանում դրանց հատուկ նշանակություն են տալիս։ Բայց, չինական պաշտպանիչ ամուլետներ ձեռք բերելով, շատերը չեն խորհում այն սնահավատությունների ու արգելքների մասին, որը հին ժամանակներից գոյություն ունի չինացիների մեջ։ Ահա համոզմունքներից մի քանիսը, որոնք չինացի ժողովրդի համար առանձնահատուկ դեր են խաղում։

Տանը երկու շներ չպետք է լինեն

Չինացիները բարդ և հարուստ լեզու ունեն, որտեղ հիերոգլիֆներին առանձնահատուկ կախարդական ուժ է վերագրվում։ Չինական հիերոգլիֆների սխալ համակցումը կամ գրելը կարող է անհաջողությունների պատճառ դառնալ։ Երկու շներ ունենալու արգելքը օրինակներից մեկն է, որն ակնհայտորեն ցուցադրում է դա։ Ավելի մատչելի պարզաբանելու համար ասենք, որ երկու շների առկայությունը նշանակում է, որ տանը կա երկու ուտող բերան, որոնց համար սնունդ է անհրաժեշտ․ «բերան» և «շուն» բառերը նշանակող հիերոգլիֆների զուգակցումը կազմում է «լացել» բայը։ Այդ պատճառով, չինացիների մոտ մեկ տանը երկու շների գոյությունը վատ նախանշան է համարվում, նրանք կարող են ընտանիքին վիշտ ու արցունքներ բերել։
Իսկ եթե չինական այդ սնահավատութունը դիտենք, հաշվի առնելով սովորական տրամաբանությունը, ապա պնդումն ամբողջովին համոզիչ է դառնում։ Մեկ շանը ավելի հեշտ է հոգ տանել, քան երկուսին։ Մեկ կենդանուն կարելի է մեծ ուշադրություն ու ավելի շատ ազատ ժամանակ հատկացնել։ Բայց զվարճալի է, որ չինացիները, որոնք տանը երկու շների առկայությունը վատ նախանշան են համարում, սարսափելի ոչինչ չեն տեսնում երեք, չորս և ավելի չորքոտանի բարեկամների ձեռքբերման մեջ։ Միայն երկու շներն են համարվում անհաջողության խորհրդանիշ։ Եվ այդ տաբուն շրջանցելու համար չինացիները լավ գաղափար են մտահղացել։ Կարելի է երկու շներ ունենալ, եթե տանը լինի երրորդը, բայց ոչ կենդանի, այլ կենդանու բնական մեծության արձանը։

Չի կարելի տանձը կիսել սիրած մարդու հետ

Այստեղ բանը տանձի մեջ չէ, այլ չինարենի այդ նույն առանձնահատկության մեջ, որը մի շարք սահմանափակումներ է առաջացնում։ Ի տարբերություն շների հետ կապված սնահավատությանը, այս նախանշանը կապված է բառի հնչողության հետ։ «Տանձ» բառը չինարեն արտասանվում է «լի»։ Ճիշտ այդպես էլ հնչում է նաև չինարեն «բաժանում» բառը։ Այդ պատճառով համարվում է, որ մեկ տանձը համատեղ ուտելը կարող է խզել սիրահարների հարաբերությունը։ Դա տարօրինակ չինական սնահավատություններից մեկն է, որը ոչ մի տրամաբանական բացատրության չի ենթարկվում։

Չի կարելի ժամացույց նվիրել

Հավանաբար դա չինական սնահավատություններից մեկն է, որը հիշեցնում է եվրոպացիների մեջ տարածված նախանշանը։ Այդ արգելքը հատկապես անհրաժեշտ է խստորեն պահպանել տարեց մարդկանց նկատմամբ։ Չինարենով «ժամացույց» բառը երկու հիերոգլիֆներով է կազմվում, որը նշանակում է «ժամանակ» և «կանգ առնել»։ Այդ պատճառով որևէ մեկին ժամացույց նվիրել նշանակում է բառացիորեն ցանկանալ, որպեսզի այդ մարդու համար ժամանակը կանգ առնի, որը ավելի պարզ նշանակում է մահ։

Սարսափելի չորս համարը

Եթե եվրոպացիների համար սնահավատ վախ է առաջացնում այն ամենը, ինչը 13 համարի տակ է գտնվում, ապա չինացիների մոտ դա չորս թիվն է։ Չինարեն լեզվով դա հնչում է «սի», որը նաև «մահ» է նշանակում։ Այդ պատճառով շատ չինացիներ ամեն կերպ ձգտում են խուսափել այդ թվից։ Չինաստանում կարելի է պարզել, որ բնակելի տների վերելակների մեջ, հյուրանոցների վերելակների մեջ չորրորդ հարկի համար կոճակ չկա։ Չորրորդ հարկում հազվադեպ են բնակարանները, քանի որ համարվում է, որ այնտեղ կյանքը կդառնա անհաջողությունների հոծ շերտ։ Այդ թիվը սովորաբար շրջանցվում է հատկապես կարևոր միջոցառումների պլանավորման դեպքում։ Սնահավատ չինացիները հազիվ թե ճանապարհորդության ուղևորվեն 14 կամ 24 օրերին։ Նույնիսկ նրանք, ովքեր պարանոյայով չեն տառապում, ձգտում են խուսափել այն չվերթներից, որոնց մեջ այդ թիվն առկա է։
Արգելքի տակ է սև և սպիտակ գույնը

Եթե զբոսաշրջիկները ցանկանում են տարբերվել (վատ իմաստով) չինացիներից, ապա պետք է նախապատվությունը տան սև կամ սպիտակ հագուստին։ Չինացիների մոտ այդ երկու գույները մահ են խորհրդանշում։ Թաղումների ժամանակ չինացիներին կարելի է տեսնել բացառապես սև կամ սպիտակ հագուստով։ Այդ պատճառով չարժե չինացիներին հյուր գնալ սև կամ սպիտակ հագուստով, եթե չեն ուզում վիրավորել ուրախ տանտերերին։ Ճիշտ է ժամանակակից չինացի երիտասարդությունը, որպես կանոն, մերժում է այդ սնահավատությունները։ Չինաստանում կամ Հոնկոնգում շատ երիտասարդների կարելի է տեսնել սև բաճկոններով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում