Լիդերը երբեք չպետք է ցույց տա դիմացինին ,որ նա լիդեր է. Իրինա Հարությունյան

Tema.am-ը հետևեց երգչուհի Իրինա Հարությունյանի վերջերս ունեցած հարցազրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը:

Նշենք,որ Իրինա Հարությունյանը վերջերս հանրության դատին էր հանձնել իր նոր երգի վրա հիմնված տեսահոլովակը։
Նա խոսեց այդ մասին.

«Երգը կոչվում է «Մի կտոր սեր»։Այս երգը մի կտոր սիրո մասին է,որ պակասում է բոլորիս։Երբ լսեցի առաջին նոտաները և խոսքերը ՝դեռ չմշակված փուլում,հավանեցի և ասեցի ՝այս երգը ես պետք է երգեմ անպայման։Երաժշտության հեղինակը՝ Կարեն Խուրշուդյանն է ,իսկ խոսքերի հեղինակը ՝Գար Ավետիսյանը։Երգը երբ ստացվեց որոշեցի,որ տեսահոլովակ պետք է ունենա ։Դիմեցի իմ շատ արդեն սիրելի և մտերիմ ,բայց այդ ժամանակ դեռ չէի ճանաչում,միայն գործերն էի տեսել և շատ հավանել ,ռեժոսոր ՝Տիգրան Ավետիսյանին։Այդպես ստացվեց մի կտոր սեր երգի տեսահոլովակը՝ երգի հետ համատեղ։
Հիմնականում իմ բոլոր երգերն ունեն տեսահոլովակներ,բայց առհասարակ երբ որ երգը սրտիդ կպնում է որոշում ես ,որ պետք է տեսահոլովակ ունենա։Այնպես է ստացվել ,որ իմ գրեթե բոլոր երգերը ինձ շատ սիրելին են դարձել ։
Իմ կարծիքով տեսահոլովակը ՝դա երգի քննությունն է։Առանց տեսահոլովակի երգը չես կարող այդքան շատ տեղ հասցնել և մատուցել ճիշտ։Իհարկե հիմա մի քիչ փոխվել են ժամանակները և մարդիկ մեկ անգամ են դիտում ,այնպես չէ որ դնում անընդհատ նայում են ,բայց երգը լսում են»։

Նշենք նաև ,որ Իրիննան աշխատում է ակումբներում և միաժամանակ ղեկավարում դրանք։Դժվար չէ ՞արդյոք ղեկավարել մարդկանց ,ովքեր միևնույն ժամանակ ընկերներ կամ աշխատանքային ընկերներ են։
Նա ասաց.

«Մի անգամ կարդացել էի,դա հենց իմ մասին է,ասվում էր լիդերը երբեք չպետք է ցույց տա դիմացինին ,որ նա լիդեր է։Այսինքն դու չպետք է ցույց տաս որ ղեկավար ես։Ես հաշվի եմ առնում իհարկե բոլորի կարծիքները և ցանկությունները։Մենք քննարկումներ էնք անում,որոշումներ էնք կայացնում։Ամենակարևորը,որ մթնոլորտը ներսում խաղաղ լինի և բարիադրացիական ,մեկը մյուսի հանդեպ կամեցողություն ունենան դա ամենակարևորն է և՛ իմ շրջապատում ,և՛ իմ տարածքում ես կարող եմ բարձրաձայնել, որ հենց այդպիսինն է մթնոլորտը։
Եթե արտիստները չլինեն մրցակցության մեջ և չլինի մրցակցություն առհասարակ ուրեմն ոլորտը կլճանա։Շատ կարևոր է, որ մրցակցություն լինի,բայց կլինի առողջ, թէ անառողջ դա արդեն կախված է մարդու անձից, տեսակից,դաստիրակությունից և աշխարահայացքից առհասարակ։
Ես չեմ կարծում,որ ամենա ամենան եմ հայկական իրականության մեջ ՝թեկուզև լինեմ էլ եբևիցէ չեմ բարձրաձայնի այդ մասին ,որովհետև այդքան մեծամիտ չեմ գտնվի»։

Շատերը գիտեն,որ բացի երգարվեստում ակտիվ գործունեություն ծավալելուց Իրինան նաև կենդանասեր է և վերջերս բացել է հյուրանոց,որտեղ ապաստան են գտնում կենդանիները։ Այդ մասին նա պատմեց.

«Նախ նշեմ,որ փոքր տարիքից ես միշտ կենդանասեր եմ եղել և մեր տան մեջ ունեցել եմ կենդանիներ ։Շունն ու կատուն հայրականս տնից անպակաս են եղել։Ստացվեց այնպես,որ աղջիկս որոշեց շուն պահել։Բուբլիկ է մեր շունիկի անունը։Նա հայտնվեց մեր տանը և հետո մեր կատուն հայտնվեց՝ դա էլ արդեն իմ ցանկությամբ։ Պետք է գնայինք ընտանիքով տեղ և կենդանիներին չէինք կարող մեր հետ տեղափոխել։Որոշեցինք,որ այդպիսի բան կարելի է ստեղծել՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար։Չնայած ես հետո իմացա ,որ կային Հայաստանում այդպիսի տարածքներ,բայց ես միայն ուրախ եմ ,որ մեր կենտրոնը տարբերվում է մյուսներից նրանով ,որ կենդանիներն իրականում մեր մոտ շատ լավ են զգում իրենց։Նույնիսկ երբ տերերը գալիս են տանելու ՝չեն ուզում գնան,մերվում են մեր հետ։Այդպես ստեղծվեց մեր կենտրոնը,որը բացի հյուրանոց լինելուց փոքրիկ խանութ սրահ է»։

Երգչուհին միայնակ է մեծացրել երեխաներին,ինչպես ՞է համատեղել աշխատանքը և ընտանիքը.

« Առհասարակ այս կյանքում չկա մի բան ,որ ուզենաս,բայց չկարողանաս։Ես համոզվել եմ բազմիցս,որ եթե դու ուզում ես լինես ինչ-որ մի տեղում և պատճառաբանություններ ես գտնում,որոհետև ես չեմ կարող երեխաներ ունեմ,որոհետև ,որովհետև այդպես չի լինում։Հասցնելու հետ ուզում եմ նշեմ ,եթե դու ուզում ես հասցնես ամեն ինչը դու կգտնես ժամանակ ,ռեսուրսներ,տրամադրություն ,ուժ քո մեջ։Իհարկե ամենակարևորը ինքդ քո մեջ ուժ գտնելն է։Իրականում բավականին դժվար է համատեղել համ՛ աշխատանքը,համ՛ երեխաների խնամքը ՝իրոք դժվար է,բայց ես այնքան ուրախ եմ և լինում են ժամանակներ ,որ ինքս ինձանով հպարտանում եմ։Եղել են դեպքեր ,որ հոգնել եմ ուժեղ լինելուց մի փոքր լացել եմ ՝ իհարկե ոչ մարդկանց մոտ ,հետո հավաքել եմ էլի ինքս ինձ ու նորից եղել եմ ուժեղ։Այլ տարբերակ չեմ էլ ունեցել իրկանում թույլ լինելու։Այս վերջերս նույնիսկ նկատել եմ իմ մեջ մի բնավորության գիծ ,որ երբեմն ունեցել եմ հնարավորություն թույլ լինելու,հնարավորություն եղել է ինչ-որ մեկի վրա թողելու այդ ամեն ինչը,բայց սովորել եմ արդեն ուժեղ լինելուն։ Մի տեսակ չեմ կարող ինձ պատկերացնել այլ կերպարում։
Ուզում եմ ասել ,որ կինը կարող է նաև երջանիկ լինել ոչ ամուսնացած լինելով հանդերձ՝ բաժանված կարգավիճակում,ինչպիսին որ ես եմ։Ես ինձ համարում եմ շատ երջանիկ ,կայացած,ուրախ կին։Դրա համար ինձ պետք չի,որ ես ամուսնանամ ,որպեսզի ունենամ լիարժեքության զգացում։Այդ իմ լիարժեքության զգացումը ՝ իմ բեմն է ինձ տալիս,իմ երեխաները ,իմ շրջապատը,կոլեգաները,ընկերները… մի խոսքով։Պարտադիր չի ամուսնանալ,որպեսզի երջանիկ լինել սիրելիներս»։

Իրինա Հարությունյանը խոսեց երեխաներից.

Իրականում իմ աղջիկը ուզում է իմ ճանապարհով գնա ,չասեմ իմ ճանապարհով ՝ուզում է երգչուհի դառնա։Ես նրան ուղորդում եմ,որ նա կարողանա հենց այդ ճանապարհի առաջին քայլերն անելուց կայացած լինի ամեն ինչով և կարողանա մատուցի իր սրտի երաժշտություը։ Այսինքն այն երաժշտությունը ,որը որ կոմերցիոն չի ,այլ իր սրտից է բխում։Այդ տարբերակով ես անպայման նրա կողքին կլինեմ»։

Երգչուհու խոսքով նա դեմ կլինի ,որ աղջիկը երգի ակումբում։Նա պատմեց բեմից հետո ՝առաջին անգամ ակումբում երգելու նեղվածության մասին.

«Սովորելու վրա է,ես արդեն սովորել եմ։Իհարկե հիշում եմ իմ առաջին տպավորությունը։Ես մինչ այդ մեծ բեմերում եմ երգել և առաջին անգամ ,երբ որ ակումբում բարձրացա բեմ,երգեցի,որ մարդիկ նստած հաց էին ուտում և կային մարդիկ ,որ չէին էլ նայում ,դուրս եկա երգելուց հետո և սկսեցի լացել։Որպես երգչուհի ինձ չգնահատված էի զգում այդ ժամանակ։Հիմա արդեն սովորել եմ և չեմ ուզում,որ իմ աղջիկը նույն զգացողություններն ունենա։Նրա համար երգչուհի լինելը՝ դա իրականում այն պատկերացումն է ,որը որ իմ մոտ եղել է մինչ ակումբում աշխատելը։

Տարիներ առաջ ,երբ որ կային ազգային մրցանակաբաշխություններ և երգիչ, երգչուհիները հնարավորություն ունեին ամբողջ տարվա ընդացքում աշխատել ոչ միայն նրա համար ,որ կորպորատիվ երեկոներ ունենան ավելի շատ՝ քան մի քանի երգիչ ,երգչուհիներ այլ ունենան մրցանակներ այսինքն ՝գաղափարի համար ։Այդ դեպքում ավելի ճաշակն էլ ուրիշ կլիներ մեր երգարվեստի,լսարանի,մտածելակերպն էլ։
Շատ եմ նկատել,որ մարդիկ այն ինչ լսում են դրանով իրենց բնավորությունը կերտվում է ՝ հենց այդ ժանրի երաժշտության նման։Իրականում կա այդպիսի բան։Մարդն ինչ՞ժանրի երաժշտուլթյուն է լսում ՝ես անգամ խոսելով այդ մարդու հետ կարող եմ ասել։Երաժշտությունը մարդու հոգին է կերտում»։

Հաղորդման վերջում նա խոսեց ապագա պլանների մասին.

«Ես այս տարի,ինչքան էլ որ տարվա ավարտն է սկսել եմ ակտիվություն ցուցաբերել։Ես այսպիսինն եմ ՝ կարող եմ մի ժամանակահատված լինեմ հանգիստ նստած,հետո սկսեմ աշխատել։Ասում են եթե չունես ասելիք ավելի լավ է լռես ,նույն բանն էլ մեր ասպարեզում է ես կարծում եմ։ Հիմա ասելիքներ շատ ունեմ,մի քանի օրից նոր տեսահոլովակ է լինելու»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: