Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․
«Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանը՝ այսօր 22:10-ին»։
Կից տեղադրված անոնսում Փաշինյանը մասնավորապես, ասել է․
«Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի, բայց հիմա ի՞նչ է լինելու, ես հարցը տանում եմ փակուղի,թե՞ ուզում եմ, որ լուծում առաջարկեմ։ Ես, ամենայն հարգանքով, այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով»
Հարցին,թե քանի տոկոսն է կացինով կտրելու, Փաշինյանը պատասխանեց․ «Շատ մեծ տոկոսը։ Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է, որ ես երկիրը գիտակցաբար տանում եմ դեպի պետականության կորուստ»։