Հրապարակում «Գարաբաղ» են երգում, Բաքուն անընդհատ սպառնում է և վիրավորում մեզ՝ որպես ազգ․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սոցցանցերում տարածվող տեսանյութին, որտեղ Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ անձինք ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղի» մասին։ Իրանագետը գրում է․

«Հանրապետության հրապարակում «Գարաբաղ» են երգում, Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պարագլուխն անընդհատ սպառնում է և վիրավորում, մենք՝ որպես ազգ, մեզ նվաստացած ենք զգում և այլ բազմաթիվ՝ ոչ միայն արժանապատվության այլ նաև գոյութենական, խնդիրների լուծումը մեկն է և միայն մեկը։

Համազգային և համապետական ջանքերի և ռեսուրսների գերկենտրոնացմանբ հստակորեն ծրագրել և մեթոդաբար ու քայլ առ քայլ իրականացնել Ադրբեջան անվանումով քաղցկեղային գոյացության չեզոքացման անզուգաչափ  գործողությունը։

Մնացածը հեքիաթ է, որովհետև «կա՛մ մենք, կա՛մ դուք» պարզ և անպաճույճ բանաձևումն արվել է հենց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից, իսկ մենք ուղղակի չենք ցանկանում առերեսվել այս իրականությանը՝ տածելով սին հույսեր և ապրելով պատրանքներով»։ 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: