Ի՞նքն է իշխանությունը փոխանցել Փաշինյանին. Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը

Aravot.am-ը Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ հանդիպեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մասնակցում էր մկրտության արարողության: Կարեն Կարապետյանին երկու հարց են ուղղել՝ ի՞նչ մեկնաբանություն կանի համառորեն քննարկվող այն թեմայի վերաբերյալ, որ ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխանցել իշխանությունը, եւ ինչո՞ւ ի տարբերություն այլ «նախկինների»՝ իր վրա որեւէ քրեական գործ չկա հարուցված:

Ես հիմա ուրիշ միջոցառման եմ եւ ցանկություն չունեմ հարցազրույց տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Ի պատասխան հարցի պնդման, Կարապետյանն ասել է.

«Ես չեմ ուզում հարցերի պատասխանել»,- շտապելով եկեղեցու կողքին կանգնեցրած իր ավտոմեքենան:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: