Գիտեմ՝ ում պատվերն է՝ Քոչարյանի տուզիկների․ Անի Խաչատրյանը՝ Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի մասին

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը Նոր-Նորք վարչական շրջանի թաղապետարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի ծեծկռտուքին։

Հարցին՝ ինչու թաղապետին դրանից հետո բերման չեն ենթարկել, նա նկատել է․ «Սա պետություն է, և երկիրը պահում են նաև բռունցքներով։ Սա երկրի, պետականության դեմ ուղղված սադրանքներ են, որ անում են պատվերով»։

Խաչատրյանը շեշտել է, որ եթե ինչ-որ մեկը փորձի իրեն էլ հարվածել, նա կպատասխանի նույն կերպ․ «Երբ ինձ էլ հարվածեն, ես էլ կհարվածեմ, բայց չեմ գնա սադրելու կամ դրան դրդելու։ Գիտեմ՝ ում պատվերն է՝ Քոչարյանի տուզիկների»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են քաղաքապետարանից:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: