Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Բնականաբար, մենք աջակցում ենք խաղաղությանը. մենք նաև աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակենք աջակցել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Սյունիքում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների եւ նաև տարածաշրջանի շահերից։ Պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին։

Ինչպես գիտեք, մենք նախկինում ողջունել ենք Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը. տնտեսության հիմքը տրանսպորտն է եւ սա կարող է նպաստել տարածաշրջանում փոխադրումներին։

Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը, գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այդ նախագիծն էլ, ես կարծում եմ, կնպաստի տարածաշրջանում ապրանքների տեղափոխմանը։ Բոլորը պետք է ողջունեն խաղաղության համաձայնագիրը»,–ասաց դեսպանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: