Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գևորգ սրբազանի՝ վերջին հարցազրույցում արած պնդմանը, թե կուսակրոնության ուխտը խախտվում է, երբ եկեղեցականը տևական կապի մեջ է, իսկ մեկ անգամը խախտում չէ, անկում է, որի համար կա ապաշխարություն:

«Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, ապա դա շնանալ չէ, կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է, բեյբի…

«Սրբազանի սիրելի քեռեկին» ակտ-պատարագից հետո փիլոնդ իջացնում ես, խաչակնքվում ու մեղքերդ անցնում են… Ինչ էլ կրուտիտ հորինեցին՝ «անկում»…

Ահա, երևի քեռակնոջը երկրորդ անգամ սիրելն էլ կլինի վերելք։ Այ, երրորդ անգամը կլինի կուսակրոնության խախտում։ Հիմա ի՞նչն են պարզելու ու ո՞նց են պարզելու: Էն ցավագար եպիսկոպոսի մոտ ո՞ր դեպքն է: Գարեգինի մոտ ո՞ր անգամն է:

Գառնիկ ջան, Նառա ջան, լա մի եկեք, հղիության կամ կուսության թեսթը չի, ձեզ խաբել են։ Որոշելու են, թե ում մոտ որերորդ անգամն է…

Գետինն էլ չեն մտնում… Էս ուր հասցրեցին Եկեղեցին… Թատրոն թատրոնի հետևից, կրուտիտ կրուտիտի հետևից»,- գրել է Սաֆարյանն ու հրապարակել Գևորգ սրբազանի խոսքերի տեսապատճեն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: