Ո՞ւմ է խորհուրդ տրվում սննդակարգից բացառել խնձորը. այն վտանգավոր է դառնում

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել խնձորը։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Կորաբլյովան։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, խնձորը հատկապես վտանգավոր է խոցերի ու գաստրիտների ժամանակ։ Ավելին, դատարկ ստամոքսին կերած խնձորն առաջացնում է փքվածություն, լորձաթաղանթի գրգռում։


Որպես այլընտրանք մասնագետը խորհուրդ է տալիս ուտել եփած խնձոր, քանի որ ջերմային մշակումը ոչնչացնում է խնձորի մեջ պարունակվող կիտրոնաթթուները եւ խնձորաթթուները, սակայն պահպանվում է պեկտինը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքների վրա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում