Ավտոբուսն ունեցել է տեխնիկական անսարքություն. քաղաքապետարանն՝ ուժեղ ծխարձակելով երթևեկող ավտոբուսի մասին

Ավտոբուսն ունեցել է տեխնիկական անսարքություն՝ յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչն էլ ծխի պատճառ է դարձել: Վարորդին նկատողություն է հայտարարվել։

Ասել է «Երևանի ավտոբուս»-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը` անդրադառնալով Երևանում ուժեղ ծխարձակելով երթևեկող ավտոբուսին։

Երեկ հրապարակել էինք դերասան և երգիչ Գարիկ Պապոյանի ինսթագրամում հրապարակած տեսանյութը։

«Էս ինչքան տերև է վառում այս ավտոբուսը»,- գրել էր Պապոյանը՝ հումորով անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածությանը: Տեսանյութում երևում է՝ ինչպես է Երևանում ընթանում առատ ծուխ արձակող ավտոբուսը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 24-ի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին՝ առանձնացնելով բակերում տերևների և աղբի այրման վնասակար ազդեցությունը։ Նա նշել է, որ այդ նյութերի այրումից առաջացած վնասը գերազանցում է անգամ շինարարական փոշու ազդեցությանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: