Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն բենզին

Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն ԱԻ-95 տեսակի բենզին:

Ադրբեջանական լրատվամիջովների տվյալով՝ արտահանումը բացառապես կոմերցիոն բնույթ է կրում։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:

Փոխվարչապետը հաստատել էր՝ Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ չէր հերքել լուրը և հավելել էր, որ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: