Հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Նման կանխատեսում է արել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 1-ցերեկը, 2-ին լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով:
Երևանում հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
