Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, թե սուտ չի խոսում, երբ ասում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր։

Նրան սուտ խոսելու մեջ Aysor.am-ին տված հարցազրույցում մեղադրել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Գիտեք՝ կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս Մովսես Հակոբյանին արձագանքել նույն ոճով: Ես սուտ չեմ խոսում, դա պարզ է բոլորին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Պապիկյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։

Նա նշեց, թե իր ասածը 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։

«Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործողությունների արդյունքն ու հետևանքն է»,- ասաց Պապիկյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում Սուրեն Պապիկյանն ասել էր հետևյալը. «Պետք է իրականությունից չփախչենք ու հիշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր»։

Արձագանքելով այս հայտարարությանը, Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասել էր, թե լավ է, որ պահեստազորին պատրաստում են, բայց հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ պահեստազորը մարտունակ չի եղել, սուտ է։

«Սուտ են ասում։ Պահեստազորն ամբողջությամբ պատրաստ չի լինում, եթե բացեն նախկին պլանները՝ կհասկանան, եթե զինվորական լինեն՝ կհասկանան, որ մենք բավականին ռեսուրս ունեինք և՛ պահեստազորում, և՛ բանակում»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: