Հատկապես այս շրջանում գրիպն ու մրսածությունը շատ տարածված են, իսկ դրանց բուժումը՝ բվականին ժամանակատար:
Բայց գոյություն ունեն մի շարք ժողովրդական օգտակար միջոցներ, որոնք կօգնեն մեղմել գրիպի ու մրսածության ախտանշանները և հնարավորինս շուտ ապաքինվել:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝
Հեղուկ
Հարբուխի ու մրսածության ժամանակ հարկավոր է հնարավորինս շատ հեղուկ օգտագործել: Ընդ որում՝ արդյունավետ կլինի ամեն ինչ՝ և՛ հասարակ ջուրը, և՛ հյութերը, և՛ ապուրը, և՛ թեյերը:
Գոլորշի
Գոլորշիով ինհալացիաները կօգնեն ազատվել քթի խոռոչում կուտակված լորձից: Կարելի է պարզապես տաք ջուրը լցնել խորը կաթսայի մեջ, այնուհետև ծածկել գլուխը սրբիչով, մոտեցնել կաթսային և 5-10 րոպե շնչել տաք գոլորշին: Սակայն հարկավոր է համոզվել, որ այն չափազանց տաք չէ և չի դառնա այրվածքների պատճառ:
Աղաջուր
Մրսածության հետևանքով առաջացած կոկորդի ցավից ազատվելու լավագույն բնական մեթոդներից մեկը աղաջուրն է: Հարկավոր է 1թ.գ. աղը լուծել 1 բաժակ տաք ջրում և ստացված լուծույթն օգտագործել բերանի խոռոչի ու կոկորդի ողողումներ անելու համար:
Մեղրաջուր
Մեղրը մրսածության դեմ լավագույն բնական միջոցներից է, իսկ գոլ հեղուկն օգնում է ազատվել քթի խոռոչում կուտակված լորձից: Հարկավոր է 2 թ.գ. մեղրը լուծել գոլ ջրում և դանդաղ խմել ստացված լուծույթը: Այս ըմպելիքը ոչ միայն կբուժի մրսածությունը, այլև կհանգստացնի նյարդերը:
Տաք թրջոցներ
Տաք թրջոցը քթի խոռոչները լորձից մաքրելու լավագույն տարբերակն է: Պարզապես հարկավոր է մաքուր կտորը թրջել տաք ջրով և օգտագործել որպես թրջոց:
Հավելյալ բարձ
Քթի խոռոչներում կուտակված լորձը դժվարությամբ է դուրս գալիս, ուստի հարկավոր է քնելիս մեկ կամ երկու հավելյալ բարձ օգտագործել՝ դրենաժն արագացնելու և վարակն օրգանիզմից հնարավորինս արագ է դուրս բերելու համար: