Աղջիկներ, այլևս պետք չէ երկար սպասել երեխայի սեռն իմանալու համար․ այս նշաններն առանց բժիշկների օգնության կտան ձեզ ճիշտ պատասխանը

Քչերը գիտեն, որ գոյություն ունեն նշաններ, որոնք ապագա ծնողներին հուշում են իրենց երեխայի սեռը:

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնց շնորհիվ առանց բժիշկների օգնության դուք կիմանաք ճիշտ պատասխանը։

Մաշկի փոփոխություն

Հղի կանանց մաշկը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Շատերը պնդում են, որ մաշկի չորությունը տղա ունենալու նշան է, իսկ յուղոտվելը` աղջիկ:

Ակնե

Աղջիկ երեխա սպասելու ժամանակ մաշկի խնդիրները ավելի արտահայտիչ են դառնում, իսկ կորյակները` ցավոտ: Այս ամենը մաշկի յուղոտման հետևանք է:

Շողալ

Շատ ենք լսել այն արտահայտությունը, որ ապագա մայրիկները լույս են ճառագում, սակայն այդ լույսը առավել արտահայտիչ է ու դեմքը փայլում է հատկապես այն ժամանակ, երբ կինը տղա երեխայի է սպասում:

Մուգ գիծ փորի վրա

Այս հորիզոնական գիծը անցնում է փորի մեջտեղով: Ասում են, որ եթե այդ գիծը ավարտվում է պորտի ներքևում, ապա երեխան աղջիկ է, իսկ եթե վերևում` տղա:

Սոդայով թեստ

Որքան էլ տարօրինակ թվա, բայց ասում են, որ մեզի վրա սոդա լցնելուց հետո, եթե այն թշշում է, ապա երեխան տղա է լինելու:

Մազեր

Եթե մազերը որակազրկվում են, ապա դուք աղջիկ եք ունենալու, եթե ավելի առողջ ու փարթամ տեսք են ստանում` տղա:

Մազեր մարմնի վրա

Եթե մարմնի վրայի մազերը արագ են աճում, ապա դուք տղա եք ունենալու:

Մարմնի քաշ

Եթե դուք գիրանում եք միայն փորի շրջանում, ապա տղա եք ունենալու, իսկ եթե ամբողջ մարմնով եք լցվում, ապա` աղջիկ:

Ոտքերի ջերմաստիճան

Եթե հաճախ եք նկատում, որ ձեր ոտքերը սառչում են, ապա դուք տղա եք ունենալու:

Ոտքերի չափս

Տղա երեխա սպասելու դեպքում կնոջ ոտքերի չափսը կարող է փոխվել:

Սնունդ

Եթե դուք սկսել եք ավելի շատ քաղցր ուտել, ապա աղջիկ եք ունենալու, իսկ եթե աղի, ապա` տղա:

Պտղի դիրք

Եթե հղի կնոջ փորը ներքևի հատվածում է արտահայտիչ, ապա երեխան տղա է, իսկ եթե վերևում, ապա` աղջիկ:

Երեխայի հոր քաշը

Ծիծաղելի է հնչում, բայց տարածված կարծիք կա այն մասին, որ եթե ապագա երեխայի հայրը գիրանում է, ապա ընտանիքում աղջիկ է ծնվելու:

Գլխացավ

Գլխացավով տառապում են այն ապագա մայրիկները, որոնք տղա են ունենալու:

Քնելու դիրք

Եթե դուք քնում եք ձախ կողմի վրա, ապա տղա եք ունենալու, իսկ եթե աջ կողմի վրա` աղջիկ:

Կրծքի չափս

Եթե աջ կուրծքը ավելի է մեծացել, քան ձախը, ապա դուք տղա եք ունենալու:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում