Հայտնի է, թե որտեղ տեղի կունենա Լևոնի հուղարկավորությունը․ Մանրամասներ

Սթարնյուզը գրում է․ Կյանքից հեռացած դերասան Լևոն Տեր Պետրոսյանի հուղարկավորության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Տեղեկությունների համաձայն՝ նրա մարմինը կտեղափոխվի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես, որտեղ էլ նա կհուղարկավորվի ընտանիքի կողքին՝ Ֆորեսթ Լոուն Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը։ Հուղարկավորության արարողության վերաբերյալ այլ մանրամասներ կհայտարարվեն առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ դերասանը վերջին ամիսներին ծանր պայքար էր մղում քաղցկեղի դեմ։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղի 4-րդ փուլ, որը տարածվել էր նաև լյարդի վրա։ Չնայած ծանր վիճակին՝ նրա մտերիմների խոսքով, նա մինչև վերջ չի հանձնվել և փորձել է բուժման բոլոր հնարավոր տարբերակները։

Լևոն Տեր Պետրոսյանը կյանքի վերջին օրերն անցկացրել է Հայաստանում՝ շրջապատված իր ամենամտերիմ մարդկանցով։ Նրա կողքին էին ընկերներն ու գործընկերները՝ Դավիթ Թովմասյան, Գոռ Կիրակոսյան, Արտակ Հովսեփյան, Արամ MP3, Ռաֆայել Երանոսյան, ինչպես նաև «Վիտամին ակումբի» անդամները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: