Ես իրոք բուժման կարիք ունեմ. Փաշինյան

Եթե որևէ ՔՊ-ական նման արտահայտություն անի, մենք իմանանք և համապատասխան միջոցներ չձեռնարկենք և չդատապարտենք հրապարակային, կարգապահական վարույթ չհարուցենք, այո, դուք կարող եք դա տարածել ամբողջ ՔՊ–ի վրա։

Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը ՔԿ–ի տարածած ձայնագրություններից վերցրել է մի արտահայտություն՝ «շուն ու շանգյալ» ու դա տարածել Սամվել Կարապետյանի գլխավորած ամբողջ կուսակցության վրա։

«Նախկինում եղել են դեպքեր, որ ոչ կոռեկտ արտահայտություններ են եղել, մենք շատ արագ կամ ներողություն ենք խնդրել, կամ ինչ-որ մի բան ենք արել։ Խոսքը դրա մասին է»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ նախօրեին Սամվել Կարապետյանը իր մասին ասել էր՝ «բուժման կարիք ունի», Փաշինյանն ասաց. «Ճիշտն ասած, իրոք բուժման կարիք ունեմ, որովհետև մի քիչ հարբուխ եմ, որ 10 օրից ավել չի անցնում։ Այնպես որ շնորհակալ եմ իմ առողջական վիճակով այդպես հետաքրքրվելու համար»։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը հայտարարում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում, հիմնահատակ ավերում է եկեղեցիները, արդյոք սա է խաղաղությունը, վարչապետըւ պատասխանեց. «Այդ հարցերին պատասխանելիս, գիտե՞ք ինչումն է դժվարությունը, որովհետև մենք պետք է մտնենք դաշտեր և խոսենք բաների մասին, որի մասին ընդունված չի և լավ չի խոսելը։ Ես նախկինում անուղղակիորեն խոսել եմ դրա մասին, ասել եմ՝ մենք պետք է նկատենք, որ տարածաշրջանում կան մեղադրանքներ, որոնք որոշակի հայելայնություն ունեն։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում։ Մենք համոզված ենք, որ ասում ենք 100% անոց ճշմարտություն, մյուս կողմն էլ է համոզված, որ ասում է 100% ճշմարտություն։ Պետք է մի օր կանգ առնել, պետք է վերջ տալ դրան, և այստեղ է, որ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը դառնում է առանցքային գործոն։ Հակառակ դեպքում այդ պրոցեսը կարող է գնալ հավերժ, և մենք տեղ չհասնենք և այս պատերազմի կոնֆլիկտի ցիկլը չհաղթահարենք։

Ես կարծում եմ, որ մենք պետք է կանգ առնենք, բայց դա չի նշանակում այդ հարցերը չքննարկել, նշանակում է՝ այդ հարցերը քննարկել այլ մթնոլորտում, այլ տրամաբանության մեջ»։

Փաշինյանը նկատեց, որ այսօր ՀՀ տարածքում էլ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնք այսօր ոչնչացվում են, և դա է իր մտահոգության առարկան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: