Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին, ժամը 20։03-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Երկու տուժած հոսպիտալացվել են, ևս երկու տուժած հրաժարվել են հոսպիտալացումից։

Փրկարարները երեք տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են «Nissan» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»,-ասվում է լուրում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: