Ես այն մարդն եմ, ով Ռուսաստանից Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները։ Այսօր նման հայտարարություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ու ավելացրել՝ « Փաշինյանի այդքան սիրած Հայաստանի էլեկտրական ցանցերը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հրազդանի ՋԵԿ-ը ես վերադարձել եմ Հայաստանին, Սևան, Հրազդան, Կասկադը ես վերադարձել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»։
Լրագրողի հարցին, թե արդյոք մտավախություն չունի կապիտալի համար, որ, օինակ, Ռուսաստանը կարող է ճնշումներ կիրառել Կարապետյանի նկատմամբ՝ վերջինս նշել է. «բացարձակ մտահոգ չեմ, իսկ եթե կիրառեն այդ դեպքում նույնպես բացարձակ մտահոգ չեմ»։
