Մոդել Անիտա Հարությունյսնը բազմաթիվ հարցազրույցներում նշում է,որ ինքը ՔՊական չէ, սակայն հետևելով նրա սոցիալական հարթակներին, երևում է, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին և միասին համատեղ լուսանկարներ է հրապարակում:

Մոդել Անիտա Հարությունյանը իր միկրոբլոգում գրել է.

Ես հպարտ եմ… Անսահման հպարտ եմ, որ հայ եմ, որ հայ են ծնողներս, տատս, պապս, նախնիներս: Հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայի արյունը, ու ծնունդն եմ այն հայ ազգի, որն չունի պարտվելու ունակություն, ով միշտ պայքարել է ու շարունակում է պայքարել անարդարության դեմ, ով պատրաստ է միավորվել միևնույն գաղափարի շուրջ ու անցկացնել “թավշյա” հեղափոխություն, ու իրականացնել այն առանց զոհերի ու բռնության, երգով ու պարով: Հեղափոխություն, որտեղ հասարակ ժողովրդին միանում են նույնիսկ ոստիկաններն ու սահմանին մեր խաղաղությունն ապահովող թագավոր զինվորները, աշակերտներն, ուսանողներն ու տարբեր աշխատանքի ու մասնագիտության տեր մարդիկ, մեծեր ու փոքրեր: Հայ ազգն օրինակ դարձավ շատ այլ ազգությունների համար, ու դեռ շատ ազգեր են իրենց հանրահավաքների ու ցույցերի ժամանակ գոռալու “Хотим, как в Армении”:
Հայ ազգն ևս մեկ անգամ ապացուցեց, որ միավորվելով կարող է պայքարել ու հաղթել, ու նրա միասնության դեմ անզոր են բոլորը: Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ իր քաջ ու անպարտելի նախնիների արժանի հետևորդն ու ժառանգն է: Նոր սերունդն ցույց տվեց, որ կարող է հաղթել միասնությունով, միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով, միևնույն գաղափարի շուրջ միանալով, երգելով, ուս ուսի տված պարելով ու ժպտալով: Հայաստանում չեմ ապրում, բայց հայ եմ, հայ եմ իմ ամբողջ էությամբ: Ցավոք, չեմ կարող ինչ որ բանով օգնել ժողովրդիս, բայց հոգով, սրտով նրանց կողքին եմ, ու ոչ միայն ես, ամբողջ Սփյուռքը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է ու թող ամբողջ աշխարհն տեսնի, թե ինչ հզոր ազգ ենք ու ինչեր կարող ենք անել: Մեր ժողվուրդն պայքարեց միասնությունով ու ձեռք – ձեռքի բռնած հաղթեց, բաց ձեռքերով կարողացավ տանել հիանալի հաղթանակ, ուրեմն թող մեր թշնամիներն հասկանան, որ եթե այս ժողովուրդը բաց ձեռքերով այսպիսի բաներ կարող է անել, թե հանկարծ զենք վերցրեց ձեռքը, ինչեր կանի ու թող թշնամին նույնիսկ չհամարձակվի մեր կողմ նայել:

Իմ հզոր, իմ թասիբով, իմ ԴՈՒԽՈՎ ազգ, հպարտ եմ քեզանով, միշտ միասին, միշտ իրարով, թող բոլորը տեսնեն ու հասկանան, որ մեզ կոտրել չի ստացվի, մենք ծնկի չենք գալիս: Սիրենք ու պաշտենք մեր երկիրն ու իրար, լինենք միշտ այսպես միասնական ու մեկս մյուսով ուժեղ:
Իմ փոքրիկ, բայց մեծ հոգով ժողովուրդ, անսահման հպարտ եմ, որ քո փոքրիկ մասնիկն եմ:😘😘

Հավելենք նաև,որ իր սթորի բաժնում տեղադրել է լուսանկար,որտեղ տղամարդու դեմքը փակ է,սակայն պարզ երևում է, որ նա լայնեզր գլխարկով է: Արդյո՞ք նույն տղամարդն է, թե ոչ`դեռևս պարզ չէ:

