ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ տառ առ տառ արտաբերելով արկածախնդրություն բառը:
«Մայրենի լեզու. դաս երկրորդ»,- տեսանյութը վերնագրել է վարչապետը:
Նշենք, որ այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանը չէր կարողացել արտաբերել «արկածախնդրություն» բառը:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին էլ Սամվել Կարապետյանն իր գաղափարակիցների հետ հանդիպմանն անհարմար դրության մեջ էր հայտնվել։ Ողջունելով նրանց՝ ռուսաստանցի օլիգարխը մի քանի փորձից անգամ չէր կարողացել արտասանել հաղթարշավ բառը։
Վարչապետը մայիսի 9-ին հրապարակել էր «Մայրենի լեզու, դաս 1» վերնագրմամբ տեսանյութ՝ տառ առ տառ արտաբերելով հաղթարշավ բառը:
