Քիչ առաջ Երևանում ավտոբուսներ են բախվել․ ինչ է հայտնի այս պահին

Քիչ առաջ hraparak․am-ը ֆիքսել է Երևանում՝ Շրջանայինի տարածքում տեղի ունեցած վթարը՝ 14 և 46 երթուղիները սպասարկող ավտոբուսների միջև։

Ըստ նախնական տեղեկությունների՝ թիվ 14 երթուղու ավտոբուսը բախվել է թիվ 46 ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսի հետնամասի ապակին կոտրվել է։

Ականատեսների փոխանցմամբ՝ վթարի պահին ավտոբուսներում ուղևորներ են եղել, սակայն, բարեբախտաբար, լուրջ տուժածներ չկան։

Հետնամասում նստած մի տղամարդ ստացել է թեթև քերծվածքներ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: