Մեկը դանակ է հանել 60-անց կնոջ վրա, որդին էլ, տեսնելով դա, գնացել, զենքը բերել է, դանակ հանողին, եղբորն ու հորը տեղում սպանել է․ նոր մանրամասներ՝ Նորապատի դեպքից

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում կրակոցների հետևանքով մահացած 3 անձինք հայր և որդիներ են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Նորաբակի բնակիչները։

«Դեպքը տեղի է ունեցել կեսօրին գերեզմանների հատվածում՝ դեպի արոտավայրեր տանող հատվածում, որտեղ կովերն են տարել արածացնելու։ Երկու կողմերն էլ ազգությամբ եզդի են, նրանցից մեկը դանակ է հանել 60-անց կնոջ վրա, որդին էլ տեսնելով դա, գնացել, զենքը բերել է, դանակ հանողին, եղբորն ու հորը տեղում սպանել է»,- ասացին Նորապատի բնակիչները։

Նրանք նաև հավելեցին, որ այս դեպքը նախապատմություն ունի. դեռ նախորդ տարվա աշնանը կրկին դանակահարություն է եղել նրանց միջև, գործն իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել։

Նշենք, որ այժմ գյուղի ողջ տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացվում գյուղի երկու կողմերի տների մոտ՝ հնարավոր վենդետան կանխելու համար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: