Մենք ԵԱՏՄ-ում կշարունակենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵՄ և ԵԱՏՄ միջև կլինի անխուսափելի. Փաշինյան

«Զարգացնում և կարևորում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, նաև՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և ես դա պոզիտիվ եմ համարում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ նոր իրադրության պայմաններում ՌԴ հետ Հայաստանը հաստատում է նոր հարաբերություններ. «Համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք նաև այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»։

Փաշինյանը հայտարարեց. «Մենք ԵԱՏՄ մեջ մենք աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով։

Ո՞ր պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է էական հարց։ Համենայնդեպս, մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ, ըստ էության, հիմնավորումը չկա, այսինքն բալանսը ձևավորված չէ, որպեսզի մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել՝ այս կամ այն մյուս ճանապարհով գնալ։ Այսօր այդ ընտրությունը տեսական է, իսկ տեսական ընտրությունը հանրաքվեի դնելն, իհարկե, այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ, հիմնավորված չէ»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: