Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 41 շենքի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում ծառն արմատից պոկվել ու տապալվել է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Արկադի Նավասարդյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
«Ծառն էնպես տապալվեց, որ ձենը մի 300 մետրից լսեցինք ու տեսանք, որ 5 քաղաքացիներ, ովքեր հետո պարզեցինք՝ ուսանողներ են, հրաշքով են փրկվել, որ կարողացել են փախնել, հակառակ դեպքում ծառն ընկնելու էր նրանց վրա։ Հիմա թե ով է փոխհատուցելու ավտոմեքենայի տիրոջ վնասը, հայտնի չէ։ Բավականին օպերատիվ ժամանեցին համայնքային ոստիկաններն ու պարեկները, հետո Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
