Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության վերաբերյալ քրեական գործը ներկայումս գտնվում է հիմնական դատալսումների փուլում։
Քրեկան դատարանից MediaHub-ին հայտնեցին, որ մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր և իրեղեն ապացույցներն ամբողջությամբ հետազոտվել են։
Հետազոտվել են նաև պաշտպանության կողմի ներկայացրած գրավոր ապացույցները։ Հարցաքննվել են վկաների մեծ մասը, սակայն դեռևս անհրաժեշտ է հարցաքննել ևս մի քանի վկայի։
Դատական նիստերը նշանակվում են յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը։
Միևնույն ժամանակ, դատաքննությունը շարունակում է անցկացվել դռնփակ՝ պայմանավորված վկաների հարցաքննությամբ, ինչպես նաև տուժողների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության ու անչափահասի լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությամբ։
