Երևանի Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրաերթից բուժքույր է մահացել​

Երևանի Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված և մահացած անձը բուժքույր էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։​

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, ժամը 09։50-ի սահմաններում։ Կնոջը Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Խ.–ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով էր վրաերթի ենթարկել։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, սակայն բժիշկներն արձանագրել էին հետիոտնի մահը։​

 

 

 

 

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կինը «Մուրացան» ԲԿ–ի բուժքույր էր։​

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: