Նոր մանրամասներ 29–ամյա Էրիկ Կակոյանի սպանությունից. նա ABC Media-ի աշխատակից է եղել

Էրիկ Կակոյան

Երևանում դանակահարության հետևանքով մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի աշխատակից է եղել։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացու մասին ահազանգ է ստացվել։ Կտրող-ծակող առարկայով ստացած վնասվածքներով 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նոյեմբերի 8-ին մահացել է։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել են դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդի։ Նա ձերբակալվել է։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել և նախկինում չեն հանդիպել։ Հայտնի է նաև, որ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Սպանվածն Էրիկ Կակոյանն է՝ ABC Media-ի նախկին աշխատակից, Էրիկը նոր էր նշանվել։

Էրիկ Կակոյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: