Արդեն երրորդ օրն է ինչ․․․ Դեկտեմբերի 1-ին ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Հայաստան

Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում նկատվեց սառը օդի լճացում, իսկ նոյեմբերի 27-ի ցերեկը հարավից դեպի մեր տարածք սկսեցին ներթափանցել տաք օդային հոսանքներ։ Ներթափանցող տաք օդային հոսանքների և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շփման հետևանքով` ձևավորվեց մառախուղ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի հետ համեմատ` բացառությամբ Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու, հանրապետության ամբողջ տարածքում բարձրացել է 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 14-16 աստիճանով։

Այսօր ցերեկը Սյունիքի և Տավուշի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը հասնում է+20-ի, իսկ լեռնային շրջաններում +10…+13 աստիճանի։
Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում մառախուղի գոյացման պատճառով ջերմաստիճանի փոփոխություն չի նկատվել։

Ինչ դուք պետք է իմանաք Ֆլորիդայի փոթորիկի սեզոնի մասին

Դեկտեմբերի 1-ին սպասվող ակտիվ ցիկլոնի ներթափանցման հետ կապված` Արարատյան դաշտում առկա մառախուղը կցրվի, սակայն հանրապետության ողջ տարածքում կսկվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, առան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: